Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պրանդելին հաղթեց Լյովին

Պրանդելին հաղթեց Լյովին
29.06.2012 | 02:09

Գերմանիան ուղևորվում է տուն, և դա Իտալիայի հավաքականի կամքով, որն առարկայնորեն ապացուցեց իր բոլոր թերահավատներին, որ Իսպանիայի ընտրանու հետ եզրափակչում խաղալու իրավունքը պատկանում է իրեն: Միայն ու միայն իրեն: Իսկ ամեն ինչ ճակատագրորեն դաժան դասավորվեց Գերմանիայի համար մինչև խաղադաշտ մտնելը, որի մարզիչն ավելի քան համոզված էր, որ իրենք մրցակցին հարմարվելու խնդիր չունեն: Ասել է թե` մրցակիցներն իրենց հարմարվելու խնդիր ունեն, ինչին, ինչպես ցույց տվեց խաղը, իտալացիները կատեգորիկ դեմ էին: Բալոտելիի երկու գոլը կոտրեց Գերմանիայի հավաքականի ողնաշարը, իսկ մնացածն արդեն տեխնիկայի գործ էր: Ինչ վերաբերում է տասնմեկմետրանոցից հաշիվը կրճատելուն, այն ընդամենը համազգեստի պատիվը փրկելու փորձ էր, համազգեստ, որ վաղուց մեջտեղից ձևված էր: Դե ինչ, սպասենք Իսպանիա-Իտալիա եզրափակչին: Այն խոստանում է ավելի քան հետաքրքիր լինել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ